«Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունները մտադիր են ստորագրահավաքով հասնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:
Համենայն դեպս, արևմտամետների այս դաշինքը նման հայտարարությամբ հանդես է գալու երկուշաբթի օրը:
Այս նախաձեռնության մասին բազմիցս արտահայտվել եմ՝ օրակարգը կեղծ համարելով քաղաքական հարթության վրա և անօրինական սահմանադրա- իրավական դաշտում:
Նախաձեռնության հեղինակները դա հրաշալի հասկանում են, բայց գնում են նման բացահայտ արկածախնդիր նախաձեռնության՝ բացառապես ներքաղաքական նպատակներով:
Կասկած չունեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի մակարդակով համաձայնեցված PR ակցիա է, որի բուն նպատակը ոչ թե Հայաստանի ինտեգրումն է ԵՄ-ին (դա անիրական համարեց անգամ Փաշինյանը), այլ, այսպես ասած, «նոր» ընդդիմության, ավելի ստույգ՝ Փաշինյանի իշխանության համար «անվտանգության բարձիկի» ձևավորումը:
Փորձ է արվում եվրոպական «բլիթների» (վիզաների ազատականացում և այլն) մատուցմամբ և հասարակայնության շրջանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունների շահագործմամբ կոնսոլիդացնել որոշակի էլեկտորաատ, որը 2026-ի ընտրություններում ուղղակի կամ անուղղակի (հարմար ընդդիմության միջոցով)՝ նպաստելու է Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, գուցե՝ կոալիցիոն կառավարության ձևաչափով:
Մեր հասարակությանը հորդորում եմ՝ մերժել «Հույսի վաճառականների» «պատրանքի ճանապարհը»:
Չի կարելի երկրի անվտանգությունը զոհաբերել ոմանց մերկանտիլ քաղաքական շահերին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ